Սուրեն Պապիկյանը ծանոթացել նորակառույց զորանոցների հնարավորություններին

Սուրեն Պապիկյանը ծանոթացել նորակառույց զորանոցների հնարավորություններին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների անցկացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Նախարարը զրուցել է զինծառայողների հետ, իսկ հաջորդիվ ծանոթացել նորակառույց զորանոցների և այլ ենթակառուցվածքների ընձեռած հնարավորություններին:

Այցի ավարտին ուսումնական կենտրոնի հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment