Իրանի գլխավոր նպատակը շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը. Մասուդ Փեզեշքիան


Միջազգային


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիմակայությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորները լիովին չեն զղջացել:

Այդ մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Իսլամական Հանրապետությունը կրկնապատկված ուժով կշարունակի այս դիմադրությունը այնքան ժամանակ, քանի դեռ ագրեսորները լիովին չեն զղջացել», — հայտարարել է Իրանի նախագահը։

Միևնույն ժամանակ Փեզեշքիանը ընդգծել է, որ Իրանը չի ձգտում հակամարտության և նախկինում հանդես է եկել ռազմական առճակատման դեմ։

Նրա խոսքով՝ Թեհրանի գլխավոր առաջնահերթությունները շարունակում են մնալ Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունն ու տարածաշրջանում անվտանգության ապահովումը։


Leave a Comment