
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:
ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»:
Աղբյուրը` Անահիտ Ավանեսյան