Թևանյանի և Մանուկյանի խափանման միջոցը երկարաձգվել է

Թևանյանի և Մանուկյանի խափանման միջոցը երկարաձգվել է

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարաձգվել է համապատասխանաբար ևս 3 ամսով և 1 ամսով, հայտնել են նրանց փաստաբանները։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր հսկող դատախազին:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment