
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն՝ տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող՝ Բյուրեղավանից տեղափոխված բուժառուների առողջական վիճակին։ Ըստ նրա՝ բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:
«ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել են նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերներիը և «Վեոլիա ջուր» ընկերությունը: Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում: Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքները»,- գրել է Ավանեսյանը: