Պուտին–Թրամփ զրույցի ուշագրավ դրվագը․ Մելանյա Թրամփի հասցեին Կրեմլի գովեստը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ գովաբանել է Մելանյա Թրամփի ջանքերը՝ ռուս և ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը և Թրամփը երեքշաբթի օրը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել։ Ուշակովը նշել է, որ զրույցի ընթացքում երկու առաջնորդները համաձայնել են շարունակել աշխատանքը մարդասիրական հարցերի շուրջ, այդ թվում՝ կալանավորվածների և բանտարկյալների փոխանակման հարցում։

«Մեր նախագահը գովաբանել է առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերը՝ ինչպես ռուս, այնպես էլ ուկրաինացի երեխաներին իրենց ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ», — ասել է Ուշակովը։

Leave a Comment