Tribune.am-ի տեղեկություններով՝ Գյումրիում անչափահաս երեխայի են ենթադրաբար բռնաբարել, իսկ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, ըստ երեխայի հոր, մինչ օրս որևէ անձ ձերբակալված չէ։
Անչափահաս աղջկա հայրը՝ Վահան Գրիգորյանը, ահազանգում է, որ իր դստեր նկատմամբ կատարվել են սեռական բնույթի ոտնձգություններ, սակայն, նրա պնդմամբ, իրավապահ համակարգը պատշաճ ընթացք չի տալիս գործին։ Հայրը դժգոհություն է հայտնում Շիրակի մարզի դատախազ Չիչոյանի, հսկող դատախազ Ալեքսանյանի և քննիչ Ռոբերտ Խաչատրյանի գործողություններից՝ նշելով, որ ինքն անձամբ է հայտնաբերել ենթադրյալ հանցագործին և տվյալները փոխանցել իրավապահներին, սակայն շուրջ երկու տարի է, ինչ անգործություն է տիրում։
Ըստ հոր հայտնած տեղեկությունների՝ իր անչափահաս դուստրը երկար ժամանակ ենթարկվել է սեռական բռնության Գյումրիի «Ստրոմմաշ» թաղամասի բնակիչ Արման Սահրադյանի կողմից, ինչի հետևանքով հղիացել է, իսկ հղիությունն հետագայում ընդհատվել է։ Հայրը նաև հայտնում է, որ անչափահաս դստեր նկատմամբ սեռական ոտնձգություն է իրականացրել նաև նրանց հարևանությամբ վարձակալությամբ բնակվող մեկ այլ տղամարդ՝ օգտվելով երեխայի անօգնական վիճակից։ Բացի այդ, Վահան Գրիգորյանի փոխանցմամբ՝ նույն Արման Սահրադյանը վիճաբանության ընթացքում բռնություն է գործադրել նաև իր ավագ դստեր նկատմամբ։
Հոր հաղորդման հիման վրա Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ֆիզիկական ներգործությունը)։ Երեխաների հայրը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել գործի լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու և ենթադրյալ հանցագործին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։
Արամ Դավթյան