Բոլոր իրական ընդդիմադիրները պետք է համախմբվեն․ Ագնեսա Խամոյան

8 Սեպտեմբերի, 2026

Քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն այն հիմնական կետերից մեկն է, որի շուրջ ընդդիմադիր, գոնե իրենց ընդդիմադիր հռչակած բոլոր ուժերը պետք է համախմբվեն, և այս հարցում չի կարող լինել որևէ տարակարծություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Անկախ նրանից, թե որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ ինչ հայտարարություն է արել մեր ուժի հետ կապված, եթե ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ քաղաքական հետապնդումը շատ հստակ բանաձևեր ունի, բնականաբար, մեր կողմից աջակցություն և սատարում լինելու է»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment