Բլիքեր Սթրիթը հրապարակել է ռեժիսոր Ալեքս Գիբնիի՝ Իլոն Մասկի մասին սպասված վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմը Մասկի գործունեությունն ու կերպարը ներկայացնում է ոչ միայն դրական, այլև խիստ քննադատական դիտանկյունից։
Թրեյլերում սկզբում հնչում են Մասկին գովաբանող կարծիքներ, այդ թվում՝ նրան «պատմության մեծագույն կապիտալիստ» անվանող գնահատական։ Սակայն դրան հաջորդում են ավելի կոշտ բնորոշումներ․ Մասկին նկարագրում են որպես «քաոսային, անկանխատեսելի և քմահաճ», իսկ մեկ այլ կարծիքով՝ նրան անվանում են «ակնհայտորեն դաժան և եսասեր»։
Գրեթե չորս ժամ տևողությամբ ֆիլմի պրեմիերան նախատեսված է Վենետիկի կինոփառատոնում։ Ֆիլմը Վենետիկից հետո կցուցադրվի Տորոնտոյի կինոփառատոնում։ Կինոթատրոններում դրա թողարկումը նախատեսված է հոկտեմբերի 16-ին, իսկ հետագայում այն կհայտնվի HBO-ում և HBO Max-ում։
