Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գները կտրուկ կնվազեն. Թրամփ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սկսված պատերազմի ավարտից հետո նավթի գները կնվազեն։

Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում, նավթի գները, ինչպես նաև մյուս գները, ընդ որում՝ ավելի կտրուկ կնվազեն», – հայտարարել է Թրամփը։

Նա նշել է, որ սկզբնական փուլում նավթի գինը կնվազի մինչև մեկ բարելի դիմաց 3 դոլար, իսկ այնուհետև աստիճանաբար կնվազի մինչև 2 դոլարից ցածր։

«Այս ամենը տեղի կունենա արագ, և Իրանը երբեք չի կարողանա ունենալ միջուկային զենք», – գրել է ԱՄՆ նախագահը։


Leave a Comment