Խուզարկություններ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ



Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչությունում․ կան ձերբակալվածներ:


«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:



Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment