Տիգրան Ավինյանը կարծում է, որ Երևանում խցանումներ, ծանրաբերռնվածություն առաջացնում են նաև մարզերից Երևան մտնող տրանսպորտային միջոցները։
«Երևանտրանս» ՓԲԸ-ը լուծարվում է, փոխարենը ստեղծվել է ամսական 41 միլիոն դրամ աշխատավարձային բյուջեով Երևանի երթևեկության կառավարաման կենտրոնը, որն ուսումնասիրում է մայրաքաղաքաի երթևկության խնդիրները, իսկ արձանագրված տվյալների հիման վրա՝ քաղաքային իշխանությունները խնդիրների լուծման տարբերակներ են մշակում, որոշումներ կայացնում։
Ըստ այդ որոշումների՝ մարզերից Երևան մտնող տրանսպորտային միջոցները պետք է նոր կառուցված ավտոկանգառներում կայանեն, իսկ ուղևորները ճանապարհը շարունակեն Երևանի հանրային տրանսպորտով։ Այսպես են քաղաքային իշխանությունները տեսնում Երևանի ծանրաբերռնվածությունը թեթևացնելու ելքը։
Երևանի ավագանու անդամ, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Պեդրո Զարոկայնն այսօրվա ավագանու նիստին անդրադարձավ երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրանի գործառույթներին՝ նախ նշելով, որ այդ կառույցը Երևանի բյուջեի վրա հավելյալ բեռ է լինելու՝ ամսական 41 միլիոն դրամ աշխատավարձային ֆոնդով։ Բացի այդ՝ նա ակնարկեց, որ ըստ լուրերի՝ այդ կենտրոնի ղեկավարը Տիգրան Ավինյանի հետ փոխկապակցված անձ է։ Զարոկյանը նշեց, որ այդ կենտրոնում խցանումների, երթևեկության մասնագետներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում.
The post Եթե շարունակեք ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել…Ավինյանն անջատեց Զարոկյանի խոսափողը appeared first on Ազգ.