Չինաստանում սելավի հետևանքով 5 մարդ է զոհվել

Չինաստանում սելավի հետևանքով 5 մարդ է զոհվել

Չինաստանի հարավարևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Սելավը սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան իջել է Ցզյան քաղաքի շրջանում։ Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած։

Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում է ավելի քան 170 մարդ։ Իրականացվում են նաև ճանապարհների ամրացման և երկրաբանական նոր աղետները կանխելու աշխատանքներ։

Ավելի վաղ տարածաշրջանը հայտնվել էր «Սաուդել» թայֆունի ազդեցության տակ, որի հետևանքով տեղացել էին երկարատև հորդառատ անձրևներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment