Լիվերպուլը ռեկորդային արժողությամբ պայմանագիր է կնքել նոր հովանավորի հետ



Armsport.am-ը գրում է.


Անգլիական «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է տիտղոսային հովանավորի փոփոխության մասին։ Նոր մրցաշրջանից սկսած Standard Chartered ընկերությանը կփոխարինի Turkish Airlines-ը։


Ինչպես հաղորդում է Liverpool Echo պարբերականը, նոր համաձայնագրով մերսիսայդյան ակումբը կվաստակի մոտ 348 միլիոն եվրո, ինչը գովազդային պայմանագրերի պատմության մեջ բացարձակ ռեկորդ է Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Նշվում է, որ «Լիվերպուլն» իր գլխավոր հովանավորին փոխում է վերջին 17 տարվա ընթացքում առաջին անգամ։

Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում թիմն անցկացրել է երեք հանդիպում և վաստակել 5 միավոր։ Այս պահին Անդոնի Իրաոլայի գլխավորած թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Սեպտեմբերի 9-ին «կարմիրները» Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին տուրի շրջանակում կհյուրընկալեն Մադրիդի «Ատլետիկոյին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment