Մեր խորհուրդն է ցնորքների մեջ գտնվող ԱՄՆ-ին՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը․ Իրանի Մեջլիսի փոխխոսնակ



Մեր խորհուրդն է ցնորքների մեջ գտնվող ԱՄՆ-ին՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը։ Այս մասին ասել է Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Նիկզադը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։



«Մեր խորհուրդն է ցնորքների մեջ գտնվող ԱՄՆ հակառակորդ կառավարությանը՝ ավելի չխայտառակվել և որքան հնարավոր է շուտ լքել Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանը»,- նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:


Նիկզադը նախազգուշացրել է, որ Իրանը մինչ օրս օգտագործել է իր հնարավորությունների միայն մի մասը ԱՄՆ ռազմաբազաներին և ռազմանավերին հարվածելիս:


«Այս պատերազմը կործանեց ԱՄՆ-ի կեղծ վեհությունը, և այսօր համաշխարհային հանրությունը և ազատ ժողովուրդների արթնացած խիղճն ավելի մեծ հստակությամբ են տեսնում իրականությունը»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment