
Ֆրանսիայի հարավում գտնվող թանգարանից միլիոնավոր դոլարների արժողությամբ կտավներ են գողացվել։
«Թանգարանի ազդանշանային համակարգն ու ոստիկանության ազդանշանները ստիպել են գողերին շտապել․ նրանք «Ռենուարի թանգարանում» պահվող 12 աշխատանքներից գողացել են չորսը»,- ասել է Կանյ-սյուր-Մեր քաղաքի քաղաքապետ Բրիան Մասոնը։ «Այդ չորսից երկուսը թողել են թանգարանի այգում»,- հավելել է պաշտոնյան, որի գրասենյակն ավելի վաղ գողացված աշխատանքների արժեքը գնահատել էր 9 միլիոն եվրո (10 միլիոն դոլար)։
«Ռենուարի թանգարանը» գտնվում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի վերջին տանը, որտեղ նա ապրել է մինչև իր մահը՝ 1919 թվականը։
Թանգարանի կայքի համաձայն՝ հավաքածուն ներառում է Ռենուարի ինը կտավ։ Այն ներառում է նաև նրա մի քանի քանդակներ, ինչպես նաև նկարչին պատկանած իրեր և կահույք: