
«Մեզ կարմիր է տված»,- դատական նիստից առաջ ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, քանի որ սահմանափակված է նրա հանրային խոսքը։ Իսկ թե ինչպես է տրամադրությունը՝ Ղուկասյանը պատասխանեց․ «Տրամադրությունս՝ փառք Տիրոջը»։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված տնային կալանքը։