
«Որպեսզի մեր հանձնաժողովն իր բնականոն և արդյունավետ աշխատանքներն իրականացնի, ես կխնդրեմ որպեսզի չգան այստեղ անհիմն հայտարարություններ անեն և այլն։ Կոչ կանեմ նաև «Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերներին, որպեսզի Էդգար Ղազարյանը չգա՝ մեր աշխատանքները խանգարի»,- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արամ Խաչատրյանը։ «Էդգարը միշտ օգնել է և կօգնի»,- հակադարձեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։ Էդգար Ղազարյանը նշեց․ «Կոչ եմ անում հանձնաժողովի անդամներին ծանոթանալ փաստաթղթերին. ԱԺ պատգամավորը հանձնաժողովի նիստին լիարժեք կերպով և իր հայեցողությամբ մասնակցելու իրավունք ունի»։
Նշենք, որ մինչ այդ Էդգար Ղազարյանը սուր հարցադրումներ էր հնչեցնում: