ԱԺ-ն 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ է ընտրում – armeniatoday.am

Ազգային ժողովում ընթանում է չորս մշտական հանձնաժողովների փոխնախագահների ընտրությունը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ 

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Վանաձորի նախկին քաղաքապետ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը։ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը։

ՔՊ-ն Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Ալխաս Ղազարյանին, Արտաքին հարաբերությունների՝ Մարիա Կարապետյանին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի՝ Ծովինար Վարդանյանին։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Սոնա Ղազարյանին, իսկ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում՝ Զարուհի Բաթոյանին։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վաղինակ Վարդանովին, Տնտեսական հարցերի՝ Վրույր Այվազյանին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի՝ Մարիաննա Ղահրամանյանին։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստանը» Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նա այս պաշտոնում խմբակցության երրորդ թեկնածուն է։ Առաջին նստաշրջանում ԱԺ-ն չէր ընտրել ընդդիմության առաջադրած երկու թեկնածուներին՝ Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին։

 

 

Leave a Comment