Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ

Տարածաշրջանային և եվրասիականինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Տրդատ Սարգսյանի նախագահությամբ հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը, որից հետո քննարկվե լէ հանձնաժողովի նախագահիտեղակալի ընտրության հարցը։ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։

Խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նախ ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ուաշխատանքային գործունեությունը, որից հետո Մամիկոն Ասլանյանը մանրամասնել է իր տեսլականն առաջիկա աշխատանքի առնչությամբ։ Թեկնածուն կարևորել է խորհրդարանական լիազորությունների շրջանակում տարածաշրջանային և եվրասիական ինտեգրմանը նպաստելը։

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի գնահատմամբ ևս թեկնածունիր կենսագրությամբ և իրավական համայնքում ունեցած հեղինակությամբ առավել քան օրինակելի է։

Քվեարկության արդյունքում Մամիկոն Ասլանյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment