«Արևմուտքն իր պատմության ընթացքում երբևէ չի կարողացել ազնվորեն մրցակցել»․ Լավրով

«Արևմուտքն իր պատմության ընթացքում երբևէ չի կարողացել ազնվորեն մրցակցել»․ Լավրով

Արևմուտքի երկրները երբեք չեն կարողացել ազնիվ մրցակցության պայմաններում պաշտպանել իրենց դիրքերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Նրանց (Արևմուտք – խմբ․) ավելի քան 500 տարի շարունակվող գերիշխանությունն արհեստականորեն պահպանելու մասին խոսք լինել չի կարող։ Արևմուտքը պետք է իր դիրքերը պաշտպանի ազնիվ պայքարում, իսկ դա նա իր ողջ պատմության ընթացքում երբևէ չի կարողացել անել։ Արևմուտքը երբեք ազնիվ չի ապրել և ինքնուրույն հաջողության չի հասել։ Միշտ՝ ուրիշների հաշվին»,- ասել է նա։

Leave a Comment