Եթե մեր նպատակը պարզապես «կոմֆորտ կյանք» ունենալը լիներ, վստահաբար այս ամենի մեջ չէինք լինի․ Լևոն Քոչարյան

8 Սեպտեմբերի, 2026

«Կատարյալ անհեթեթություն են այն մեղադրանքները, որոնք կան։ Ըստ երևույթին, մեղադրանքի հիմքում, այո՛, այն է, որ Կառավարության որոշում է վավերացվել։ Իր մասով, գոնե, ուրիշ մեղադրանք չկա։

Ու նույնիսկ հետո, երբ ասում են՝ այդ Կառավարության որոշումը վավերացվել է, հետո՝ հինգ-վեց տարի անց, այդ ընկերությունում ինչ-որ մասնակցություն է եղել, ու, ինչպես Հովհաննեսն ասաց, երբ ցույց են տալիս, որ դա ուղղակի մասնակցություն չի եղել, դրա համար վճարվել է, բանկային փոխանցում կա, ասում են՝ մենք դա ֆիկտիվ ենք համարում։

Այսինքն՝ դու կարող ես ֆիկտիվ համարել, միգուցե, ինչ-որ ստացական կամ ուրիշ բան, բայց բանկային փոխանցումն ինչպե՞ս կարող ես ֆիկտիվ համարել։ Այսինքն՝ անհեթեթ է այս ամենը։

Մնացածը՝ Ձեր հարցը, արդյոք մեր թիմից հնարավոր համարո՞ւմ ենք։ Ես ոչինչ բացառել չեմ կարող»,- այս մասին այսօր՝ սեպտմեբրի 8-ին, հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment