
«Մենք այն քաղաքական ուժն ենք, որը ոչ միայն խոսքով, այլ փաստացի այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ ոչ մի ճնշման տեղի չի տալիս»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինչ ասես՝ չեն արել, ինչ ասես՝ փորձել են, և հենց դրա համար ենք մենք իրենց համար խնդիր, որովհետև այդ ամեն ինչից չենք վախենում, չենք նահանջում, չենք փորձում ինչ-որ ձև պայմանավորվել հետները, բոլոր նման առաջարկներին շատ կտրուկ բացասական պատասխաններ են տրվում։ Դրա համար արդեն երկար ժամանակ այս գործելաոճն է որդեգրվում մեր հանդեպ»,- նշեց նա: