
Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիքզադն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից։
«Իրականությունից կտրված ԱՄՆ կառավարությանը մեր խորհուրդն է՝ ավելի չխայտառակվել և հնարավորինս շուտ հեռանալ Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի տարածաշրջանից»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։
Նիքզադը նախազգուշացրել է, որ Իրանը մինչ այժմ ԱՄՆ ռազմակայաններին և նավերին հարվածներ հասցնելիս օգտագործել է իր հնարավորությունների միայն մի մասը։
«Այս պատերազմը ոչնչացրել է ԱՄՆ-ի պատրանքային հզորությունը, և այսօր միջազգային հանրությունն ու ազատ ժողովուրդների արթնացած խիղճն ավելի հստակ են տեսնում իրականությունը»,- հավելել է նա։