44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ. ՔԿ


ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք:

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ», – նշված է հայտարարության մեջ։

Օրերե առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան այցի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում Հայաստանն ունեցել է 4800 զոհ։


Leave a Comment