
Հասարակական կարգի պահպանության պետի ժ/պ Ավետ Բաբայանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցում ստուգումների վերաբերյալ հարցին, ասել է. «Եթե ուշադիր լինեք մեր գործառույթներին, Երևանում բոլոր սուպերմարկետները ստուգվել են, հայտնաբերվել է ժամկետնանց սնունդ: Մենակ «88»-ը չի եղել, բոլոր սուպերմարկետներն են եղել»: