Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ

Իսլանդիան Թրամփի հրապարակման պատճառով ԱՄՆ դեսպանին կանչել է ԱԳՆ

Իսլանդիայի ԱԳ նախարար Թորգերդուր Կատրին Գուննարսդոտիրը հանդիպման է կանչել երկրում ԱՄՆ դեսպան Բիլի Լոնգին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլանդիայի վրա տարածվող ամերիկյան դրոշով քարտեզի հրապարակումից հետո։ Այս մասին հայտնում է RUV-ը։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր Միացյալ Նահանգների, Կենտրոնական Ամերիկայի, Կանադայի, Գրենլանդիայի և Իսլանդիայի քարտեզը՝ ներկված ԱՄՆ դրոշով։ Նա չէր հստակեցրել, թե ինչու է հրապարակել այդ քարտեզը, իսկ հրապարակմանը որևէ մեկնաբանություն չէր կցվել։

Թրամփի հրապարակումը հայտնվել էր Եվրոհանձնաժողովի կողմից Գրենլանդիայում 200 միլիոն եվրոյի (232,5 միլիոն դոլարի) ներդրումների մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։

Leave a Comment