«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան

«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան

«Ակնհայտ է, որ շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու ՀՀ-ում, Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի հետ կապված, ակնհայտ է նաև, որ առաջիկա 2-3 ամիսներին լուրջ զարգացումներ են սպասվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, ըստ էության, ԵԱՏՄ մասով մենք պետք է որևէ նորության սպասենք, իսկ դրանց, միանշանակ, նախագահ Քոչարանը դիմադրելու է։ Եվ այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է այսօր Քոչարյանը գտնվում կալանավայում՝ դիմադրության օջախը կոտրելու համար»,- ասուլիս ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Վստահ եմ, որ կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որ Նիկոլ Փաշինյանն առաջ է բերել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Շատ լուրջ զարգացումներ են տեղի ունենալու, որոնց Քոչարյանը դիմադրելու է»․ Ագնեսա Խամոյան

Leave a Comment