Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները


Հասարակություն


ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Այս մասին պարզաբանել են քննչական կոմիտեից:

«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ»,- հայտնել են Քննչական կոմիտեից՝ չհստակեցնելով, թե այս թվի միայն Հայաստանի Հանրապետությա՞ն քաղաքացիներն են, թե՞ նաև ներառված են Արցախի քաղաքացիները։ 

Հիշեցնենք՝ Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` նշելով 4800։ 


Leave a Comment