Իրանը սպառնացել է ընդլայնել Հորմուզի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով

ԱՄՆ-ի տնտեսական ճնշումն Իրանի նկատմամբ կարող է հանգեցնել Պարսից ծոցում Թեհրանի վերահսկողության տակ գտնվող ծովային բացառման գոտու ընդլայնմանը, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։

«Տնտեսական պատերազմին կհակադարձենք Պարսից ծոցով մինչև շրջափակման սահմանագիծ ձգվող ծովային բացառման գոտով։ Ամերիկյան նավերի և ռազմակայանների նկատմամբ օպերատիվ ռազմավարությունն արմատապես վերանայվել է»,- գրել է Ռեզային X-ում։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Վաշինգտոնը «հստակ նախազգուշացում» է ստացել իրանական նոր հրթիռների վերաբերյալ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր շահերը պաշտպանելու համար՝ ի պատասխան ԱՄՆ-ի ծովային շրջափակման և պատժամիջոցների։

Օգոստոսին Վաշինգտոնը սկսել է «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն է։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքով նոր գոտի ստեղծելու նախապատրաստման մասին։ Այն տարածվելու է Պարսից ծոցի մի մասի վրա, իսկ առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցնելու գոտի մուտք գործած նավերը կարող են ներառվել պատժամիջոցների ցանկում։

Leave a Comment