«Ակնհայտ ապօրինի և հանցավոր որոշումներ». փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին զարգացումների մասին

«Այս ընթացքում ՀՀ երկրորդ նախագահի դեմ կայացված որոշումները բողոքարկման գործընթացում են։ Ակնկալում ենք, որ հաջորդ ատյաններում դատարանները, որոնք քննելու են այս գործերը, կառաջնորդվեն օրենքի տառով և չեն կրկնի իրենց նախորդների օրինակները»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն՝ անդրադառնալով նախագահի դեմ հարուցված նոր քրեական հետապնդումներին։

Նրա խոսքով՝ իրավապահ և դատական համակարգը պետք է զգույշ և զուսպ մոտենա հարցին, քանի որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ միտումներ է դրսևորում։

«Կայացված որոշումները մենք դիտարկում ենք որպես ակնհայտ ապօրինի և հանցավոր, ուստի հորդորում ենք իրավապահ և դատական համակարգին զգույշ մոտենալ հարցին: Նախորդ տարիների համեմատությամբ տեսնում ենք, որ նոր քրեական հետապնդումները դարձել են շատ ավելի կոպիտ՝ օրենքի խախտման և մարդու իրավունքների տոտալ անտեսման տեսանկյունից»,- հավելել է փաստաբանը։

Leave a Comment