Ռուսները միտումնավոր փորձել են որքան հնարավոր է շատ վնաս հասցնել մարդկանց Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ։
Այս մասին գրառում է կատարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Կիևում և հարակից շրջանում, ինչպես նաև մի շարք այլ շրջաններում, մաքրման աշխատանքները շարունակվում են երեկվանից։ Նախագահի խոսքով՝ հարձակումը համատեղ իրականացվել է բալիստիկ հրթիռներով, թևավոր հրթիռներ, «Ջեթ Շահիդներով»։
Մայրաքաղաքում գրանցվել են բնակելի շենքերի և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների լուրջ վնասներ։
«Հարձակումը բարդ էր, և ռուսները միտումնավոր հաշվարկել էին այն՝ հնարավորինս շատ վնաս հասցնելու համար», – ասել է նա։
Այս պահին հայտնի է տասը վիրավորի մասին։ Պետական արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարներին հաջողվել է փրկել տասներեք մարդու։ Երկուսը մահացել են։