Երևանում օրական իրականացվում է 600 հազար ուղևորափոխադրում․ Տիգրան Ավինյան

Երևանում օրական իրականացվում է 600 հազար ուղևորափոխադրում․ Տիգրան Ավինյան

«Երևան քաղաքում մենք օրական հասել ենք 600 հազար վալիդացիաների։ Այսինքն՝ Երևանում այսօր տեղի է ունենում 600 հազար ուղևորափոխադրում։ Հավաքագրվում է մոտավորապես 80 մլն դրամ օրական, որը ռեկորդային թիվ է»,- շեշտել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում։

Նրա խոսքով՝ համակարգը բերվել է մաքսիմալ թափանցիկության և էլեկտրոնային լուծումների, որոնց շնորհիվ կարողանում ենք Apple Pay-ով և Google Pay-ով վճարումներ կատարել․ «Եվ եթե դեռևս հարցեր են մնում, թե այս ոլորտում ինչ է արվել կամ փոխվել, խնդրեմ՝ ասեք»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment