Գեղարքունիքում վարչության պետ և դպրոցների տնօրեններ են ձերբակալվել․ ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետը և մարզի մի շարք դպրոցների տնօրեններ ձերբակալվել են կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ կոմիտեի՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։

Leave a Comment