
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործությունների անմիջական մասնակիցները ներկայացնում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր ու քիչ հայտնի պատմությունները։
Ալեքսեյ Հեքիմյանի անունն արժանիորեն ասոցացվում է հայկական երաժշտության լավագույն նմուշների հետ։ Դրանցից է «Անուշ Հայաստան» երգը, որը ձայնագրվել է Հանրային ռադիոյի ստուդիայում՝ Տիրուհի Մելիքսեթյանի և Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի կատարմամբ: