
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից փոխզիջումների չգնալու դեպքում Ռուսաստանն Ուկրաինայում իր նպատակներին կհասնի մարտի դաշտում։
«Եթե արևմտյան դիվանագիտությունը՝ ողջամիտ, հավասարակշռված և փոխզիջումային նախաձեռնություններով հանդես եկող երկրներին զսպելն է, թող այդպես էլ լինի»,- ասել է նա։
«Ուրեմն այդ դեպքում մենք մեր նպատակներին կհասնենք ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, ինչը մեզ համար նախընտրելի կլիներ (և Անքորիջը դա ապացուցեց), այլ մեր նպատակներին կհասնենք մարտի դաշտում, ինչպես բազմիցս հաստատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։