
Ընդդիմադիրներն առաջարկեցին Երևանի ավագանու նիստի օրակարգի հարցերը դարձնել զեկուցվող: «Մինչև ուրբաթ երեկոյան միջնաժամկետ ծախսերի ծրագիրը զեկուցվող էր, հիմա, չգիտես ինչու, դարձել է չզեկուցվող: Առաջարկում եմ այդ հարցը դնել քվեարկության, քվեարկության դնել նաև բյուջեի վերանայման վերաբերյալ հարցը: Եթե դրանցից ոչ մեկը չի դառնում զեկուցվող, ուրեմն էն երկու զեկուցվողները որ կան, օրինակ 28-րդ հարցը, դա դառնա չզեկուցվող: Թող մնա մի զեկուցվող: Ոնց հասկանում ենք՝ վռազում եք, արագի մեջ քննարկեք, գնացեք ձեր ամենօրյա գործունեությանը»,- ասաց Մանուկ Սուքիասյանը: