Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ

8 Սեպտեմբերի, 2026

Այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից @ArmeniaSputnik–ին հայտնեցին, որ ձերբակալությունները տեղի են ունեցել կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։

Նշված վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ

Leave a Comment