Քննարկվել են հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները

Դուբայում անցկացվող International Property Show 2026-ի (IPS 2026) շրջանակում Գևորգ Պապոյանն այցելել է հայկական «New City Projects»-ի տաղավար, որը ներկայացնում է Հայաստանում և Ծաղկաձորում իրականացվող բնակելի նախագծերն ու ներդրումային հնարավորությունները, հատնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Տաղավարում Գևորգ Պապոյանը հանդիպել է ընկերության տնօրեն Վահե Դավթյանին։ Քննարկվել են Հայաստանի կառուցապատման ոլորտի զարգացման և հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment