«Միաժամանակ երկու պետություն հրապարակավ պահանջում են, որ Հայաստանն անցկացնի հանրաքվե»․ Թաթուլ Հակոբյան

«Միաժամանակ երկու պետություն հրապարակավ պահանջում են, որ Հայաստանն անցկացնի հանրաքվե»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միաժամանակ երկու պետություն՝ Ադրբեջանը և Ռուսաստանը հրապարակավ պահանջել և պահանջում են, որ Հայաստանը անցկացնի հանրաքվե:
Ադրբեջանը պահանջում է, ավելի ճիշտ՝ նախապայման է դնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել այն բանից հետո միայն, երբ մեր երկրի Մայր օրենքում հղում չլինի Անկախության Հռչակագրին:
Հայաստանի իշխանությունները հաշտ են սրա հետ, սակայն չեն գտնում օրենսդրական ճանապարհը, քանի որ խորհրդարանում չունեն բավարար քվեներ:
Ռուսաստանը պահանջում է, որ մենք հանրաքվե անցկացնենք և որոշենք՝ ԵՄ ենք ուզո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ: Սպասվում է, որ այս հարցով ՀՀ վարչապետը մեկնելու է Մոսկվա:
Եթե նկատել եք, մեր ընդդիմությունը չի կենտրոնանում այս վերջին պահանջի վրա և հակառակը, ամեն օր գրում և խոսում է, որ Ադրբեջանը մեզ նոր Սահմանադրություն է պահանջում:
Եթե նկատել եք, մեր մերձիշխանական և իշխանական պրոպագանդան սևեռվել է Մոսկվայի պահանջի վրա և քննադատում է, բայց հաշտ է, որ Ադրբեջանը մեզանից պահանջում է Սահամանդրության մեջ Անկախության Հռչակագրից հեռացում:
Վերջերս մի նոր բան էլ եմ նկատել:
Իշխանամերձ և իշխանական պրոպագանդան գրեթե չի խոսում այն մասին, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ ինքնիշխան տարածքից 250 քառակուսի կիլոմետր տարածք, բայց ինքնիշխանության ոտնահարում է համարում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի գոյությունը:
Սրա հետ, անշուշտ, մեր ընդդիմությունն է հաշտ, և, ավելին՝ համարում է, որ 102-րդ ռազմաբազան մեր անվտանգության կարևոր երաշխավոր է:
Եվ վերջում՝ մեր ինքնիշխանության կարևոր ցուցիչներից մեկն էլ այն է, որ ավելի քան երկու տարի առաջ մեր արտգործնախարարությունը Բաքվի պահանջով իր պաշտոնական էջից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment