
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ում բենզինի գները կնվազեն։
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում: Երեք դոլար՝ մեկ գալոնի դիմաց, իսկ վերջին հաշվով՝ մեկ գալոնի դիմաց երկու դոլարից էլ ցածր»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցցանցում։ Նա հավելել է, որ անկումը տեղի կունենա արագ:
Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»: