Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 8-ին – armeniatoday.am

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-8-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, իսկ սեպտեմբերի 10-12-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կարող է ուժգնանալ մինչև 10-14 մ/վ։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +24…+26 աստիճան։

Շիրակում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15…+20, Կոտայքի լեռներում՝ +16…+19, նախալեռներում՝ +21…+24, Գեղարքունիքում՝ +12…+16, Լոռիում՝ +18…+22, Տավուշի նախալեռներում՝ +18…+22, հովիտներում՝ +23…+27 աստիճան։

Արագածոտնի լեռներում ցերեկը ջերմաստիճանը կլինի +15…+19, նախալեռներում՝ +22…+26, Արարատի նախալեռներում՝ +24…+27, հովիտներում՝ +25…+27, Արմավիրում՝ +25…+27 աստիճան։

Վայոց ձորի լեռներում սպասվում է +15…+19, նախալեռներում՝ +25…+29, Սյունիքի լեռներում՝ +10…+14, նախալեռներում՝ +15…+18, հովիտներում՝ +20…+23 աստիճան տաքություն։

Արցախում ցերեկային ջերմաստիճանը կլինի շուրջ +22 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment