Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ԲՐԻԿՍ-ի համար քաղաքական առումով ամենասուր հարցն է։ Այս մասին Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը կայանալիք միավորման գագաթնաժողովից առաջ ՏԱՍՍ-ի վերլուծական կենտրոնին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ռյաբկովը։
«Իրանի հարցում իրավիճակը բարդանում է նրանով, որ ԲՐԻԿՍ-ի կազմում կան երկրներ, որոնք խիստ քննադատական դիրքորոշում ունեն Թեհրանի վերջին շրջանում իրականացրած և իրականացվող քայլերի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ԲՐԻԿՍ-ի մասնակիցների համար քաղաքական հարցերից ամենասուրն է»,- ասել է Ռյաբկովը։
Նրա խոսքով՝ հնարավոր է իրավիճակ, երբ այս թեման առաջնորդների միջև շփումների և գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախապատրաստման ընթացքում զգալի ժամանակ պահանջի։
«Այս պահին չեմ կարող կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա այդ աշխատանքը»,- նշել է Ռյաբկովը։
