Արհեստական բանականությունը գոյության սպառնալիք է ներկայացնում մարդկության համար, ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը՝ կոչ անելով խիստ կարգավորման։
«Ես կիսում եմ ոլորտի փորձագետների մտահոգությունները, որ առաջադեմ արհեստական բանականության համակարգերը կարող են գոյության սպառնալիք ներկայացնել մարդկության համար։ Ես կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը՝ արհեստական բանականության ոլորտում ամուր, անսասան անվտանգության երաշխիքներ ապահովելու համար, քանի դեռ շատ ուշ չէ», — ասել է նա Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանում։
Թյուրքը հայտարարել է, որ առաջիկա օրերին համապատասխան նամակ կուղարկի բոլոր առաջատար արհեստական բանականության ընկերություններին։
Գերագույն հանձնակատարը նշել է, որ միայն մի քանի անհատներ ունեն «գործնականում անսահմանափակ իշխանություն արհեստական բանականության նկատմամբ»։
«Առնվազն մեզ անհրաժեշտ է, որ արհեստական բանականության համակարգեր հյուրընկալող երկրները և դրանց մատակարարման շղթաներում ներգրավվածները համաձայնեն պահպանել որոշակի «կարմիր գծեր»», — նշել է նա։