
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. ««88» սուպերմարկետների ցանցի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Ոսկանյանն, ի պատասխան «Իշխանություն» լրատվականի հրապարակման, հայտնում է, որ Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ։
«Տեսանյութը ճիշտ է, պարզապես դեպքը նոր չի եղել, այլ՝ ավելի վաղ։ Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել ոստիկանություն, սակայն մինչ օրս չի ասվել, թե ինչու»,— ասել է Ոսկանյանը։
Ավելի վաղ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցնում Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում։ Տեսանյութը նկարահանել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները։
Աղբյուրը` Լիա Սարգսյան