ԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետ


Միջազգային


ԱՄՆ ներկայացուցիչները եվրոպացի գործընկերներին հայտնել են Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու «նոր պատրաստակամության» մասին։ Այս մասին հայտարարել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում՝ վկայակոչելով ամերիկյան կողմի տեղեկությունը։

Սեպտեմբերի 6-ին ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները։


Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ արդար խաղաղության հասնելու նպատակով, իսկ խորհրդակցությունների հաջորդ փուլի ձևաչափը դեռ պետք է համաձայնեցվի։


Leave a Comment