ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը


Տնտեսություն


ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը։


Դանիար Իմանալիևը նշել է, որ ՇՀԿ անդամ երկրներին բաժին է ընկնում ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը։ Նրա խոսքով՝ երկու կառույցներն էլ շահագրգռված են Եվրասիական տարածքում համատեղ զարգացմամբ և գործողությունների համակարգմամբ։


Համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում Իմանալիևը նշել է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը, մաքսային համագործակցությունը, արդյունաբերական կոոպերացիան, էներգետիկան և թվայնացումը։


Նախարարը նաև հայտարարել է Պեկինում՝ ՇՀԿ կենտրոնակայանում, ԵԱՏՄ օրերի անցկացման մասին։ Չինաստանի մայրաքաղաքում նախատեսվում է ստորագրել ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության համատեղ միջոցառումների՝ 2027–2030 թվականների ծրագիրը։


 


Leave a Comment