Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է․ իրավապաշտպան


Հասարակություն


Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․


«Բաց դատավարությունը Հայաստանում միակ պաշտպանվելու միջոցն է։


Վաղը մեկնարկում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի քրեական գործիով դատավարությունը։


«Մայր Հայաստանն» այսօր ցույց էր կազմակերպել ԲԴԽ-ի առջև՝ պահանջելով, որ մեկնարկելիք դատավարությունը լինի բաց։


Որևիցե պարագայում դատավարությունը չանցկացնել փակ ռեժիմով։

Եթե պետական գաղտնիքի դրվագ կա, այդ հատվածը կարելի է անել փակ, բայց բուն դատավարությունը պետք է լինի բաց, հրապարակային և հանրության համար հասանելի։ Նախաքննության ընթացքում քաղաքական իշխանության կողմից ներկայացված մեղադրանքներն արդեն իսկ փլվել են։

Ապահովել դատավարության մասնակիցների իրավունքների և անմեղության կանխավարկածի լիարժեք պահպանումը։

Կալանքը չվերածել պատժի միջոցի․ այն պետք է կիրառվի բացառապես օրենքով սահմանված հիմքերի և նպատակների շրջանակում՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»։


Leave a Comment