Թրամփը հրապարակել է Մեքսիկայի և Կանադայի քարտեզը` ԱՄՆ դրոշի գույներով – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփը Truth Social-ում հրապարակել է քարտեզ, որտեղ Կանադան, Մեքսիկան և Գրենլանդիան պատկերված են ամերիկյան դրոշի գույներով։

Թրամփը որևէ մեկնաբանություն չի արել պատկերի վերաբերյալ։ Քարտեզի վրա նաև Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի քանի երկրներ, ինչպես նաև Իսլանդիան պատկերված են ԱՄՆ դրոշի գույներով։

Ամերիկացի առաջնորդը նախկինում քննարկել է Կանադայի և Գրենլանդիայի՝ Դանիայի ինքնավար տարածքի, Միացյալ Նահանգներին միանալու հնարավորությունը։

Ավելին, Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակել է Միացյալ Նահանգների մի քանի քարտեզներ, որոնցում ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգը վերանվանվում է Նոր Ամերիկա։

Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում վերահաստատել էր իր դիրքորոշումը, որ Գրենլանդիան պետք է անցնի Վաշինգտոնի վերահսկողության տակ։ Թրամփը նաև Կանադայի հետ սահմանակից Օնտարիո լիճը վերանվանել էր «Ամերիկա լիճ»։

Leave a Comment