ՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է գեներալ-մայոր Սերգեյ Մալկովին


Միջազգային


ՌԴ ԱԴԾ-ն վառելիքի հափշտակության գործով ձերբակալել է Ռուսաստանի ԱԴԾ գեներալ-մայոր Սերգեյ Մալկովին։ Ձերբակալվել են նաև ոստիկանության այլ բարձրաստիճան սպաներ՝ գնդապետ Ալեքսեյ Սույարովը և  բաժնի պետ, փոխգնդապետ Աննա Լևինան։

Հափշտակությանը, ըստ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի, ներգրավված է եղել նաև «Եվրոտրանս» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Մարտինովը, ինչպես նաև նրան ենթակա երեք բարձրաստիճան մենեջերներ։

Նրանք եղել են կազմակերպված հանցավոր խմբի կազմում, որը հափշտակել է Մերձմոսկվայի ոստիկանության վարչությանը պատկանող գերատեսչական վառելիքը։

Մալկովը, Սույարովը և Լևինան արդեն ազատվել են ներքին գործերի մարմիններից։


Leave a Comment